Լրահոս
Օրվա լրահոսը

1 տարի 11 ամիս 4 օր. Դատախազի պահանջած պատժաչափը Ավետիք Չալաբյանի համար

Դեկտեմբեր 13,2023 14:41

1 տարի 11 ամիս 4 օր. սա այն պատժամիջոցն է, որն այսօր դատախազ Արմեն Բեգլարյանը պահանջեց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի համար։ Դատախազը պահանջում է նաեւ, որ այդ ընթացքում սահմանափակվեն Ավետիք Չալաբյանի մասնակցությունը ցույցերին եւ հավաքներին։

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեցին լրացուցիչ դատական լսումները։


Հանրային մեղադրողը դատարանին միջնորդեց, որպեսզի Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառվի 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։ Սա ամենախիստ պատժաչափն է, որը նախատեսված է Չալաբյանին մեղսագրվող արարքի համար։ Նման պատժամիջոց կիրառելու համար դատախազը նկատի է ունենում նաեւ այն հանգամանքը, որ նախաքննության եւ դատաքննության փուլում Ավետիք Չալաբյանն ընդհանուր առմամբ 3 ամիս եղել է կալանավորված. կալանքի յուրաքանչյուր օրը հաշվվում է 2 օր։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ. Դիմադրության շարժման ժամանակ Ագրարային համալսարանի ուսանողներին իբրեւ ֆինանսապես շահագրգռելու համար, որպեսզի մասնակցեն հավաքների։ Մեղադրանքի հիմքում դրվել է համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալեյանի մասնակցությամբ մի ձայնագրություն, որն ամբողջական չէ։ Ավետիք Չալաբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Այս գործով մեկ այլ մեղադրյալի՝ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի նկատմամբ էլ դատախազը պահանջեց կիրառել տուգանք՝ ամսական եկամտի 15-ապատիկի չափով։

Հիշեցնենք, որ Էմմա Սարգսյանը իբրեւ ցուցմունք է տվել Ավետիք Չալաբյանի դեմ, բայց հրաժարվել էր դատարան ներկայանալուց։ Էմմա Սարգսյանի նկատմամբ մեղմ պատժաչափի կիրառումը դատախազը բացատրեց նրանով, որ նա ընդունել է իր մեղքը եւ աջակցել է քննությանը՝ բացահայտելով այլ մեղավորների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական կողմը համաձայն չէ դատախազի պահանջած պատժաչափի հետ։

Ավետիք Չալաբյանի պաշտպանի կարծիքը քիչ ուշ՝ տեսանյութում։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031