Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Մոսկվայում կայացել է «Արդար Ռուսաստանի երիտասարդները» խորագիրը կրող երրորդ համաժողովը, որին մասնակցել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները:
ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ Պետո Սարոյանը և Ռուդիկ Ավանեսյանը ներկայացրել են երիտասարդական ոլորտում ՀՅԴ գործունեության հիմնական ուղղությունները, կազմակերպվող միջոցառումները, անդրադարձ կատարել բռնի տեղահանության հետևանքով Արցախի ժողովրդի կարիքների մեղմացմանն ուղղված աշխատանքներին:
Համաժողովի մասնակիցները հանդիպել են Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների, հասարակական քաղաքական գործիչների հետ:
Կարդացեք նաև
Համագումարում ընտրվել է երիտասարդական կառույցի Համակարգող խորհրդի և Կենտրոնական վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ