Ermenihaber. Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Թուրքիայի խորհրդարանում սրտի կաթված ստացած պատգամավորի առողջական վիճակի հետ կապված հայտարարություն է տարածել:
Քոջան մասնավորապես նշել է, որ պատգամավորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում «Երջանկություն» կուսակցության (Saadet Partisi) Քոջաէլիի նահանգից ընտրված պատգամավոր Հասան Բիթմեզը ելույթի ընթացքում կորցրել էր գիտակցությունը և ընկել գետնին:
Դեպքից 20 րոպե անց պատգամավորը հոսպիտալացվել էր։ Բուժզննման արդյունքում պարզվել էր, որ պատգամավորը սրտի կաթված է ստացել: