Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել է 2018 թ. հեղափոխությունից հետո. Կարեն Անդրեասյան

Դեկտեմբեր 13,2023 12:25

ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այդքան քննարկված և պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայում պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո:

«Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում և դատավորների կազմի նորացում: Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաև առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում: Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։

Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում:

Այս ամենը հնարավոր է դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի արհեստավարժ աշխատանքի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նախկին ու գործող անդամների մեծ ջանքերի շնորհիվ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031