«Ազատություն». Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները պետք է որոշեն իրենք` կողմերը, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ընդգծելով, որ Մոսկվան ողջունել է Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը՝ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, ողջունել է համաձայնագրերը ռազմագերիների փոխանակման վերաբերյալ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ Զախարովան շեշտել է՝ սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է հաշտության լրացուցիչ հնարավորություններ, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականներին կնքած համաձայնագրերի։
«Մոսկվան պատրաստ է աջակցելու գործընկերներին` հավասարակշռված համաձայնագրի մշակման գործում: Նման փաստաթուղթը հիմք կհանդիսանա տարածաշրջանում կայուն խաղաղության համար», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: