Լրահոս
Օրվա լրահոսը

Հարիւրաւոր տարիներ հայկական պետութեան չգոյութեան պայմաններում Արցախը միշտ եղել էր պետականութեան պահպանման կղզեակ. «Ասպարեզ»

Դեկտեմբեր 13,2023 10:46

Սա հայոց պատմութեանը յայտնի միակ դէպքն է, երբ Արցախն ամբողջապէս հայաթափւում է: Հարիւրաւոր տարիներ հայկական պետութեան չգոյութեան պայմաններում Արցախը միշտ եղել էր պետականութեան պահպանման կղզեակ:

Ի՞նչ անել համաշխարհային սպասուող առճակատման ընթացքում չճզմուելու եւ պատմութեան թատերաբեմից դուրս չմղուելու համար:

Առաջին եւ գլխաւոր նախապայմանը բարեկամ Իրանից հակառակորդ եւ դաշնակից Ռուսաստանից թշնամի կերտող իշխանութիւնից ազատուելն է, այնուհետեւ`

1.Բոլոր արցախցիներին տալ փախստականի կարգավիճակ, տրամադրել անհատոյց բնակարաններ:

2.Ճանաչել Արցախի Հանրապետութիւնը 12․5 հազար քառ․ քլմ․ տարածքով եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում Արցախի գործող կառավարութեանը տալ վտարանդի կառավարութեան կարգավիճակ եւ ՀՀ կառավարութեան մասնաշէնքերից մէկը կամ երկուսը տրամադրել Արցախի վտարանդի կառավարութեանը:

3.Ճանաչել Ատրպէյճանին բռնագրաւող, որը բռնագրաւել է Արցախի Հանրապետութեան տարածքը ու բարձրաձայնել այդ մասին հնարաւոր բոլոր միջազգային հարթակներում:

4.Արցախի վտարանդի կառավարութեան համար առանձնացնել պիւտճէ:

5.Պետական քաղաքականութեան գերխնդիրը պէտք է լինի Արցախի ազատագրումը, եւ դա պէտք է ամրագրուի սահմանադրութեամբ:

6.ՀՀ ՊՆն եւ ԳՇն պէտք է ղեկավարեն արցախցիները, կամ Արցախի վերահայացման նպատակը որդեգրող այլ հայ զինուորականները, եւ դա պէտք է ամրագրուի յատուկ օրէնքով:

7.Հայաստանի Հանրապետութեան ներկայ կառավարութեան եւ ԱԺ ՔՊ խմբակցութեան անդամները պէտք է կանգնեն դատարանի առաջ:

Անի Մելքոնեան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031