Լրահոս
Օրվա լրահոսը

7 պարզ խորհուրդ խռմփոցից ազատվելու համար

Դեկտեմբեր 13,2023 09:30

Խռմփոցի վերաբերյալ անեկդոտները բազմաթիվ են, բայց իրականում այն լուրջ խնդիր է, որը ոչ միայն խանգարում է խռմփացող մարդու և նրա զուգընկերոջ քունը, այլև մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման, սթրեսի առաջացման վտանգը։

Խռմփոցի առաջացման պատճառները տարբեր են, որոնց անդրադարձել ենք մեր նախկին հոդվածներից մեկում։ Այսօր կառանձնացնեք այն պարզ լուծումներն ու կենսակերպի փոփոխությունները, որոնք ընդրանուր առմամբ կարող են նպաստել այս տհաճ երևույթից ձերբազատվելուն։

1. Փոխել քնելու դիրքը

Մեջքի վրա պառկած դիրքում լեզվի հիմքն ու փափուկ քիմքը հպվում են ըմպանի հետին պատին՝ քնի ժամանակ թրթռացող ձայներ առաջացնելով։ Կարող են օգնության գալ երկարավուն բարձերը, որոնք կողքի պառկած դիրքում պահում են մարդու մարմինը քնած ժամանակ։ Եթե խռմփոցը չի անցնում քնելու դիրքի փոփոխությունից, ապա պատճառը գուցե քնի ապնոէն է։

2. Փոխել բարձը

Ննջասենյակի ու մասնավորապես բարձի վրա «ապրող» ալերգենները ևս կարող են նպաստել խռմփոցի առաջացմանը։

3․ Ազատվել ավելորդ քաշից

Իհարկե, նիհար մարդիկ ևս ունենում են այդ խնդիրը, սակայն ավելորդ քաշը մի քանի անգամ մեծացնում է խռմփոցի,  շնչառական դժվարությունների առաջացման  վտանգը։

4․ Խուսափել ալկոհոլից

Ալկոհոլն ու հանգստացնող միջոցները թուլացնում են ըմպանի հետին հատվածի մկանների տոնուսը՝ մեծացնելով խռմփոցի առաջացման վտանգը։

5․ Կանոնակարգել քունը

Քնի սխալ «հիգիենան» նույնպես այս տհաճ երևույթի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Օրինակ, երբ մարդուն երկար ժամանակ չի հաջողվում հանգստանալ ու վերջապես նա խորը քնի է անցնում, մեծ է հավանականությունը, որ գիշերվա ընթացքում խռմփոց կունենա։

6․ Միջոցներ ձեռնարկել քթանցքերի փակվածությունից խուսափելու համար

Եթե հարբուխի կամ այլ պատճառներով քթանցքերը փակված են, ապա կմեծանա խռմփոցի առաջացման հավանականությունը։ Քթի փակվածությունից կարելի է ազատվել՝ դիմելով տաք ցնցուղի, աղաջրի ու քթի սփրեյների օգնությանը։

7․ Բավականաչափ հեղուկ օգտագործել

Ջրազրկման պատճառով քթի ու փափուկ ընպանի արտադրություններն ավելի կպչուն կարող են դառնալ՝ ուժեղացնելով խռմփոցը։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031