Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դեռ շատ չենք փչացել, որպեսզի փչանանք». Խաչատուր Մարոզյան

Դեկտեմբեր 13,2023 12:30

Օրերս հրավիրված էի մասնակցելու Երեւանի «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցող ԵԱՏՄ անդամ երկրների՝ «Տնտեսության անվտանգություն եւ կայունություն» խորագիրը կրող ֆորումին, որին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների բիզնեսմեններ, ձեռնարկատերեր, պետական եւ հասարակական գործիչներ:

Ֆորումի մասնակիցներին ուղղված իմ խոսքում ես նշեցի թեմային վերաբերող մի քանի կարեւոր դոկտրինաներ, որոնց մասին ուզում եմ կիսվել նաեւ ձեզ եւ հայ գործարարի ու կառավարիչի հետ:

Այս կարեւոր թեմայով հանդիպումը կոչված է ապահովելու, խթանելու ԵԱՏՄ երկրների տնտեսության անվտանգությունն ու կայունությունը:

Ես, չլինելով գործարար, ձեզ՝ գործարարներիդ շատ խորհուրդներ տալ չեմ կարող, սակայն՝ որպես հասարակական գործիչ եւ գաղափարաբան, մի կարեւոր բան կասեմ. բիզնեսը միշտ եւ ամենուր կայուն է, հեռանկարային ու անվտանգ, եթե ունի գաղափարական հենք, պարունակում է հոգեւոր տարր, կա հումանիստական նպատակ:

Բիզնեսը՝ եւ մեծ առումով տնտեսությունը, պետք է ունենա կյանքի որակի եւ հասարակական հարաբերությունների բարելավման բաղադրիչ, այդ բաղադրիչն է, որ առաջնորդում է բիզնեսը, ճանապարհ է հարթում նրա զարգացման համար: Եթե գործարարը կամ տնտեսվարողը չի հետեւում այս կանոնին եւ մտածում է միայն չոր փողի մասին, վաղ թե ուշ նա կանգնում է մահացու պրագմատիզմի շեմին, նրանում կփոշիանա կառուցողական հոգեբանական հենքը: Այդ կետից սկսած բիզնեսը արդեն մահացած է: Ֆիզիկապես թեեւ այն կա, բայց իրականում չկա, գոյություն չունի:

Մենք, այնտեղ հավաքվածներս, հիմնականում հետխորհրդային երկրների քաղաքացիներ ենք, եւ ավելի շատ սովոր ենք ամեն ինչին նայել դրանցում հումանիստական գաղափարների փնտրտուքով: Նայել հասարակական հարաբերություններին, բիզնեսին կամ տնտեսությանը, առանց դրանցում հումանիստական եւ գաղափարական այլ հիմքեր տեսնելու, մեզ համար խորթ է: Մենք դեռ շատ չենք փչացել, որպեսզի փչանանք:

Տարբեր երկրներից Երեւան ժամանած հարգարժան հյուրեր, քանի դեռ մենք չենք կարողացել հասկանալ մարդու հոգուց բխող այս պարզ պահանջը, մեզանում չի լինի ոչ կայուն եւ ապահով տնտեսություն, ոչ զարգացող եւ հարատեւող բիզնես, ոչ էլ փոխադարձ վստահություն ու վստահելի գործընկերություն:

Սա Հայաստանն է, երկիր, որն ունի խորը հոգեւոր արմատներ, եւ ես, որպես հայ եւ այստեղ գտնվող հասարակական գործիչ, ինձ պարտավոր համարեցի հայտնել ձեզ իմ այս խոսքերը, մոտեցումները:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031