Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում հատուկ ծրագիր է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Դեկտեմբեր 12,2023 18:06

Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման կենտրոնում կինեզոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտ-թերապիայի և այլ հատուկ ծառայությունների միջոցով օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադառնալ լիարժեք կյանք։
Այստեղ աշխատանքներ են տարվում  երեխաների  կրթության և զարգացման ուղղությամբ՝ հասարակության մեջ ներառման և բովանդակալից առօրյայի  կազմակերպման նպատակով։ Աշխատանքների առանցքում անկախ կյանքի հմտությունների զարգացումն է:

Ստեփանավանի «Լիարժեք կյանք» կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնի կինեզոթերապիայի սենյակն ամբողջությամբ կահավորվել և համալրվել է 20-ից ավելի գույքով։

«Կենտրոնը մեծ նշանակություն ունի Ստեփանավան խոշորացված համայնքի համար. այժմ այստեղ շուրջ 130 շահառու կա, որից շուրջ 60-ն օգտվում են կինեզոթերապիայի սենյակից, որն իր անհրաժեշտ գույքով երկար տարիներ կծառայի կենտրոնին ու շահառուներին։ Մեզ համար կարևոր է, որ ծրագիրը երկարաժամկետ է, քանի որ մեծ քանակությամբ մարդիկ կարող են օգտվել այս ծրագրից՝ հաշվի առնելով այն, որ այս կենտրոնը միակն է տարածաշրջանում, որն անվճար տարբեր ծառայություններ է մատուցում շահառուներին»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի  տնօրեն Աննա Գիշյանը։

«Մեր ջանքերը զրոյի հավասար կլինեին, եթե մեր կողքին չլինեին այնպիսի կառույցներ, ինչպիսին է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը։ Այս կենտրոնը եզակի է Ստեփանավանի և Տաշիրի համար, որովհետև նման ծառայության կարիք կա, իսկ մարդիկ ուղղակի հնարավորություն չեն ունենում այլ քաղաք կամ մարզկենտրոն գնալու, որ օգտվեն այդ ծառայություններից։ Այս ծրագրի շնորհիվ այդ խնդիրը լուծվում է»,- նշել է «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։

«Լիարժեք կյանք» կենտրոնն արդեն 2-րդ անգամ է դառնում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառու։  2017-ին հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել հարմարեցված մեքենա՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղափոխումն ապահովելու համար. մեքենան առ այսօր ծառայում է իր նպատակին։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031