Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՊԵԿ նախկին նախագահի գործով նշանակված 14 նիստից ոչ մեկը 2020-ից այս կողմ չի կայացել»

Դեկտեմբեր 11,2023 23:30

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց:

Դատախազը նկատեց, որ 2020 թվականից այս կողմ դատարանի կողմից նշանակված 14 նիստից ոչ մեկ չի կայացել, միայն 12 նիստ հետաձգվել է Խաչատրյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ, մի նիստը՝ պաշտպան Երեմ Սարգսյանի չներկայանալու պատճառով, մյուս նիստը՝ ամբաստանյալների պատճառով։

Այսօր շտապ օգնության ուղեկցությամբ դատական նիստի եկած Խաչատրյանը, ըստ մեղադրողի, ողջ ժամանակահատվածում ստացիոնար եղանակով բժշկական օգնություն չի ստացել։ Մեղադրողի դիտարկմամբ, այս ամենը միտված է նիստերը ձգձգելուն, ապա Խաչատրյանի՝ դատական նիստերին չներկայանալը գնահատել անհարգելի։

Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ միջնորդեց թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու համար։ Պարոն Սարգսյանը նկատեց, որ այս միջնորդության քննությունը ոչ իրավաչափորեն դատախազության առարկություններով և դատարանի որոշումների արդյունքում հետաձգվում է արդեն ամիսներ շարունակ, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031