Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները ՀՀ ՄԻՊ-ին ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանության մասին հարցեր են ուղղել

Դեկտեմբեր 11,2023 21:40

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ:

Միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա են եղել Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Պաշտպանի և ՔՈԱՖ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կազմը: 

Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ:

Պաշտպանը նշել է, որ հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ էր, որն առանձնահատուկ դերակատարություն ունեցավ արժանապատվության, հավասարության և իրավունքահեն արժեքների վրա կառուցված աշխարհակարգի ձևավորման ու զարգացման համար:

Դիմելով աշակերտներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը և նշել, որ հենց այս հանդիպմամբ է սկսում Մարդու իրավունքների օրվան նվիրված արշավը։ Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող  աշխատանքները:

Հանդիպման ընթացքում երեխաներն իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել են Պաշտպանին:

Հարցերը վերաբերել են երեխաների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումներին, կրթության իրավունքին, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքին և այլն։

Աշակերտներին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու անհատական դերակատարության կարևորությունը համերաշխ ու հանդուրժող հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Պաշտպանը ներկայացրել է նաև իրավունքահեն մոտեցումների նշանակությունն այնպիսի հասարակական միջավայրի կայացման հարցում, որտեղ մարդն է բարձրագույն արժեքը։   

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել երեխաներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031