Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքով ոստիկանները ճիշտ հետքի վրա էին դուրս եկել. հետախուզման մեջ գտնվող կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com

Դեկտեմբեր 11,2023 21:21

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մի քանի օր շարունակ իրականացված հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ապա կատարված բացատրական աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ 19-ամյա Ռուբեն Գ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և կասկածվում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Երևանի «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» կրակոցների գործում մասնակցություն ունենալու մեջ:

Ռուբեն Գ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաների քննչական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի քննիչի միջնորդությունը, որով քննիչը պահանջել էր նրա նկատմամբ, որպես խափանման միջոց երկասմյա կալանք:

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն են դիմել 2 քաղաքացի, ովքեր մասնակցություն էին ունեցել հոկտեմբերի 12-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մեջ, որի ժամանակ հնչել էին կրակոցներ:

Քրեական ոստիկանությունում պարզել էին, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն:

Ոստիկանները պարզել էին, որ Վարդան Ս.-ն այդ օրը ժամը 01:00-իից միչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել իրեն և Նարեկ Գ.-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031