Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Ինչո՞ւ արցախցիները, որ Հայաստանի կառավարության մեղքով են իրենց տունը թողել, դրա մեղավորի անունը չեն տալիս»

Դեկտեմբեր 11,2023 21:12

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե ինչ կասի Արցախի Հանրապետության ավելի քան 150 կուսակցությունների, ՀԿ-ների, լրատվամիջոցների, համայնքների ղեկավարների ստորագրությամբ միջազգային հանրությանը դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, սահմանադրության ընդունման, ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրերի առթիվ հղած ուղերձի առթիվ, ասաց․ «Նրանք բոլորից բան են պահանջում, բացի Հայաստանի կառավարությունից, որի մեղքով իրենց տունը թողել, եկել են ու մինչեւ հիմա որեւէ մեղավորի անուն չեն տալիս։

Արցախի նախագահը ուղերձ հղե՞լ է, Արցախի ազգային ժողովը, որի ամենամեծ խմբակցությունը Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է, երկրորդը Սամվել Բաբայանի, ուղերձ ունե՞ն  Արցախի Հանրապետության սահմանադրության ընդունման առթիվ։ Թե իրենց համար լավ է, որ իրենց կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հիմա գտնվում է Բաքվի բանտում։ Իմ լսելով,  մտավախություն կա, թե եթե այստեղ ակտիվություն ցուցաբերեն,  Բաքվի բանտերում նրանց համար վատ կլինի։ Այսինքն, այնտեղ հիմա նրանց համար շատ լա՞վ է։ Դեկտեմբերի 10-ը նաեւ մարդու իրավունքների միջազգային օրն էր։ Իսկ ի՞նչ վիճակում է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը Հայաստանում։

Դեկտեմբերի 9-ը ընդդեմ ցեղասպանության հանցագործության, ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ը որպես այդպիսին  ընդունել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։ Եվ այս նախագծի հեղինակը եղել է Հայաստանը։ Այսինքն, Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը սահմանել է  ցեղասպանության կանխարգելման համաշխարհային օր։ Եվ 2015 թվականից ընդհուպ, մինչեւ անցած տարի, Հայաստանի ԱԳՆ-ն կազմակերպել է  ընդդեմ ցեղասպանական հանցագործությունների  գլոբալ ֆորում։ Հրավիրվել են  ցեղասպանագետներ ամբողջ աշխարհից։ Նիկոլ Փաշինյանը, որ անցած տարի Մատենադարանում ասել, որ իրեն թուրք են ասում,  չի վիրավորվում, այդ գլոբալ ֆորումում էր ասել։

Իսկ ա՞յս տարի։ Օրվա խորհրդով, մի «ներկայացուցչական» պատվիրակություն է գնացել Ծիծեռնակաբերդ՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը եւ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։ Պատկերացնո՞ւմ եք։ Փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն է այցելել Ցեղասպանության հուշահամալիր։ Այ, չգիտեմ, եղեւնի տնկե՞լ է, թե չէ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031