ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտնում է.
Սիրելի՛ համալսարանականներ,
ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԵՊՀ 4 կրթական ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում։
Իրականացված այս գործընթացի ժամանակ ներդրված մեծ ջանքերի, ռեսուրսների ու նվիրումի արդյունքում գերմանական «ASIIN» միջազգային գործակալությունը հավատարմագրել է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի
Կարդացեք նաև
🟩«Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական),
🟩«Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական),
🟩«Ֆարմացիա» (բակալավրիատական),
🟩«Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը։
Աննախադեպ այս արդյունքը վերահաստատում է ԵՊՀ առաքելությունն ու հանձնառությունը․ տրամադրել որակյալ կրթություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն զարգացման նոր ուղենիշներ ու լայն հնարավորություններ է բացելու մեր առաջ՝ նպաստելով կրթության որակի շարունակական բարձրացմանն ու գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառմանը։
Միջազգային հավատարմագրումը բարձրացնելու է համալսարանի, կրթական ստորաբաժանումների ու ծրագրերի վարկանիշը՝ դրանք դարձնելով առավել գրավիչ ոչ միայն հայ, այլև օտարերկրյա դիմորդների համար։ Այն ընդլայնելու է նաև շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունները ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում, խթանելու է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը:
Շնորհակալություն եմ հայտնում գործընթացում ներգրավված բոլոր համալսարանականներին ու մեր գործընկերներին՝ թիմային արդյունավետ աշխատանքի, ներդրած ջանքերի ու նվիրումի համար։