Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանություն է տվել Aysor.am-ին՝ կապված ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ։
Aysor.am-ը ՀՖՖ նախկին նախագահից մեկնաբանություն խնդրեց, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի թեկնածության մասին ու արդյո՞ք կլինեն արդար ընտրություններ։
Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց.«Ես շատ եմ ափսոսում, որ Արասը մասնակցում է Ջիվանի («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր-նախագահ Ջևան Չելոյանցը-հեղ.) նման անհայտ ծագում ունեցող ինտրիգանի խարդավանքներին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանը լեգիտիմ չէ։
Կարդացեք նաև
«Նախ Ձեզ ասեմ՝ այդ Արմենչիկը լեգիտիմ չէ, քանի որ անցած ընտրությանն իրավունք չուներ մասնակցելու, կանոնակարգի խախտմամբ է ընտրվել: Արասը շատ լավ մարդ է և ֆուտբոլիստ, ամեն ինչի էլ արժանի է, բայց ափսոսում եմ, որ չհասկանալով՝ մասնակցում է այս կլոունադային»,- հավելեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը։
Անի Վարդանյան