Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
Անդրադարձ է կատարվել հայ-լիտվական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առացքային հարցերին: Երկուստեք ընդգծվել է ԵՄ հարթակում սերտ փոխգործակցության և ՀՀ-ն եվրոպական ինտեգրացիոն կառույցին առավել մոտեցման պատրաստակամությունը։
Ի շարունակություն նույն օրը կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով կայացած քննարկմանը՝ Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված ՀՀ ջանքերին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը։
ՀՀ ԱԳՆ