Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը․ նախաքննությունն ավարտվել է նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

Դեկտեմբեր 11,2023 18:08

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել  է, որ 48-ամյա տղամարդը, որը նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, կրկին իրացման նպատակով՝ 2021 թվականի սկզբներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝  975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու օժանդակությամբ, վերջինիս միջոցով պարբերաբար փոխանցել ու   իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։

Դրանից հետո, ձեռք բերված «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝  թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։

Իրականացված օպերատիվ հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում՝   48-ամյա տղամարդու տան, նրա սանիկի ու Երևանի մյուս  բնակչի անձնական խուզարկությամբ, վերջիններիս մոտ գտնվող ու տանը ապօրինի պահվող 11,96 գրամ «Մեթամֆետամինն» առգրավվել է, իսկ նկուղում թաքցված նշված թմրամիջոցի մյուս մասը տղամարդն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա  Երևանի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրա որդուն, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու նպատակով այն փոխադրելու, առաքելու համար՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նշված երկու մեղադրյալների վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝  այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրի մասով նախաքննությունը շարունակվում է։

 Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031