Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը 5 անշարժ գույք և 109 հազար դոլար կանխիկ գումար է հայտարարագրել. «Հետք»

Դեկտեմբեր 11,2023 16:21

«Հետք». Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը 5 անշարժ գույք և 109 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար է հայտարարագրել։ Այս մասին նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում։

Արման Պողոսյանի հայտարարագրած 5 անշարժ գույքերից 3-ը գտնվում են Արագածոտնի մարզի Օշական գյուղում, որը փոխնախարարի ծննդավայրն է։ Այդ 3 անշարժ գույքերը՝ 2 հողամաս և 1 բնակելի տուն, Արման Պողոսյանը 2012 թվականին ժառանգություն է ստացել։ Այդ գույքերը Պողոսյանին պատկանում են միանձնյա սեփականության իրավունքով։

Բացի Օշականի գույքերից Արման Պողոսյանը հայտարարագրել է նաև 2 անշարժ գույք Երևանում, մեկը՝ բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք Ավան վարչական շրջանում, որը գնել է 2016 թվականին, մյուսն էլ՝ բնակարան Կենտրոն վարչական շրջանում՝ գնված 2019 թվականին։

Եթե 2022-ի սկզբին Արման Պողոսյանն ունեցել է 31 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ապա տարեվերջին այդ գումարը կազմել է 109 հազար դոլար։ Փոխնախարարը հայտարարագրել է նաև 2000 եվրո կանխիկ գումար։ Բացի կանխիկից, Արման Պողոսյանը հայտարարագրել է 108 հազար դրամ բանկային հաշիվներին։

Նարե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տրդատ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031