Aravot.am-ի տեղեկություններով՝ թիվ 94 մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Թ. Գ-ն հակամանկավարժական գործունեության համար հեռացվել է աշխատանքից: Աշխատանքից ազատվել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բաժնի պետը, մանկապարտեզի տնօրենը: Որն, ի դեպ, այսօր պարտեզի բոլոր ծնողների մասնակցությամբ ծնողական ժողով էր հրավիրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ծնողական ժողովը մանկապարտեզի՝ աշխատանքից արդեն հեռացված տնօրենի ու հեռացված դաստիարակին սատարելու նպատակով է եղել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ ժողովին պարտեզի արդեն նախկին տնօրենը հրավիրել էր նաեւ «Հանրային Ձայն» կուսակցության ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ Aravot.am-ը օրեր առաջ հրապարակել էր թիվ 94 մանկապարտեզի ավագ խմբի առօրյայից մի քանի դրվագ, թե ինչպես է խմբի դաստիարակ՝ հոգեբան-մանկավարժը պիտակավորում խմբի երեխաներին ու թե ինչպես է վարվում երեխաների հետ: Ի դեպ, այս դաստիարակի գործողությունների հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ