Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ Նիկոլը հեծանիվ չի քշում, Արարատ Միրզոյանն էլ վարկով փոշեկուլ չի առնում». Խաչիկ Մանուկյան

Դեկտեմբեր 11,2023 15:30

«Մարդկանց համոզել են, որ պետություն ստեղծողները (նկատի ունի Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը-Գ.Հ.) քո թշնամիներն են, իսկ հիմա իրենք, որ տանում են պետությունը կործանելու, ասում են՝ փրկիչներն են: Ինքը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) մի քանի տարի առաջ ասաց, որ մի երկու ամսից գերիներին բաց կթողնեն, սակայն անցան տարիներ, ու ոչինչ չփոխվեց: Իսկ դա նշանակում է, որ այս մարդը այստեղ ոչինչ չի որոշում: Միջազգային հարթակներում էլ իրենց ուղղակի տշում են գնդակի պես էստեղից էնտեղ, հետո իրենք գալիս, ներքին լսարանին ասում են՝ տեսա՞ք, թռել էինք էնտեղ, մեզ թույլ տվեցին երկրորդ շարքում կանգնենք, սեղանների շուրջ երրորդ շարքում էինք, բայց հասցրինք մոտենալ ու մի բան գցել մեր բերանները»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Նրա խոսքով. «Սրանք ծաղրվում են ամեն տեղ, այս իշխանությունները չեն ներկայացնում մեր ժողովրդին ու պետությունը, իրենք ուզում են ամեն բան վերանա, մոռացվի, որ շարունակեն ամեն ինչից լիուլի օգտվել: Տարիներով մարդկանց վրա աշխատել են… Սրանք տարիներով վարժվել են, սովորել են, որ պիտի գան ու ազգ կործանեն, երկիր կործանեն… Սրանք, որ եկան, սկզբում գնում վարկով փոշեկուլ ու կահույք էին գնում, հետո հպարտորեն բարձրաձայնում էին, ազգը լսում էր, որ Արաբաթը սա առավ վարկով, նա առավ, իսկ հիմա հսկա դղյակներ են կառուցել՝ կարճ ժամանակահատվածում եւ իհարկե այժմ չեն կարող խոսել այդ մասին, ու երբ տեսնում են՝ մարդիկ թմբիրից դուրս են գալիս, անընդհատ նոր բան են մտածում:

Օրինակ, Նիկոլը ցրտին կանգնում ու պեռաշկին է կծում, հարիֆներն ասում են՝ դե տեսեք՝ 100 դրամանոց պեռաշկի է ուտում խեղճը: Կհիշեք՝ այն Ամանորին ժողովրդին ինչպես ժամը 12-ին հանեցին փողոց, փոքրիկ բուտերբրոդներով կանգնել էին խաբված, տեղյակ չէին, որ իրենց տանում է սպանելու արնածարավը՝ իր խմբի հետ: Իսկ իրենք հետո գնացին շքեղ տոնելու, ինչպես անում են միշտ»:

Խաչիկ Մանուկյանն ընդգծում է՝ այս իշխանությունների ապրելու կերպը դա է, ու չեն կարեւորվում ազգը, հայրենիքը, արժեքները. «Սրանք մարդկանց մղում են անասնացման, որպեսզի չհասկանան՝ հայրենիքն ինչ է, պետություն ինչ է, ասում են՝ գնա ապրի էլի, «վեշերդ» կապի մի աֆրիկական երկիր թռիր, ծովափ է, բան է, իսկ եթե 10 օրվա գումար չունես, ոչինչ երկու ժամ կապրես, հետո կմեռնես-կգնաս… Ձեզ այդպես են վերացնում, հո իրենց պես միլիոններ չե՞ք թալանել, սիրելի հայրենակիցներ… Որպեսզի մնաք թմբիրի մեջ, միշտ ինչ-որ նոր բան են մտածում, էլ Նիկոլը հեծանիվ չի քշում, չի ավլում իսկ ավլելու գործը իրեն այնքան շատ էր սազում, ավելի լավ կլիներ, որ միշտ ավլեր, համ փողոցները կմաքրվեին, համ էլ էդքան զոհեր չէին լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031