«Ազատություն». Թեհրանը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորներին ազատ արձակելու վերաբերյալ, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
«Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ամրապնդել խաղաղության լեզուն և վստահության մթնոլորտը տարածաշրջանի երկրների միջև, և մենք հուսով ենք, որ այդ միջոցառումների շնորհիվ կողմերին կհաջողվի հասնել խաղաղության և կայունության։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել կողմերին հանուն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության»,- հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: