Փաստաբան Արմինե Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ստացել եմ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը:
Որպես վարույթ չնախաձեռնելու հիմք նշվել է, թե իբր ներկայացրածս հաղորդումը հանցագործության վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում, դրանք ընդամենը իմ մտահոգություններն են:
Հիշեցման կարգով նշեմ, որ հաղորդումս վերաբերել է հետևյալ հանգամանքներին.
Կարդացեք նաև
1.«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, որի սեփականատերերն, ըստ ԶԼՄ-ների անհայտ են (մեկ այլ լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն հետախուզման մեջ են), ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ից ձեռք բերել՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը:
2.Ազգային անվտանգության ծառայությունն առաջին անգամ գործարքի կնքման վերաբերյալ տվել է բացասական կարծիք, քանի որ տեսել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, իսկ երկրորդ անգամ, չգիտես, թե ինչու տվել է դրական կարծիք, ինչի հիման վրա ՀՀ-ու գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը հանձնվու է անհասկանալի անձանց:
3.Ըստ կարգի, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը կարող է փոխանցվել միայն այնպիսի ընկերության, որն ունի կապի ոլորտում փորձառություն: Սակայն Կիպրոսում գրանցված՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ոչ միայն կապի ոլորտում չունի փորձառություն, այլ գրանցվել է 2022 թվականին ու անհասկանալի է, թե ինչով է զբաղվում:
Հիմա ինքներդ գնահատեք, սրանք իմ մտահոգություննե՞րն են ընդամենը, թե հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ!
Վարույթ չնախաձեռնելը բողոքարկվելու է: