Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները համատեղ շրջիկ ծառայություն իրականացնելիս Կարմրաքար բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ՈւԱԶ-469Բ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3 խմ փայտանյութ՝ առանց ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթղթի:
24-ամյա վարորդը հայտնել է, որ ծառերն ապօրինի հատել է Կարմրաքար բնակավայրի վարչական տարածքի հարակից անտառից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն