Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, սա էն թվերը չեն, որ օրենքներ բերենք, պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք»

Դեկտեմբեր 11,2023 13:34

ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին։

Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, ըստ որի՝ Գյումրիի մաքսատանը կից կայանատեղիում չմաքսազերծված ավտոմեքենաների կայանման մեկ օրվա արժեքը ներկայիս 1600 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 5000 դրամ։ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այստեղ «կոռուպցիա էլ կա, հովանավորչություն էլ կա, եւ թաքնված բիզնես է ստեղծվում որոշ պաշտոնյաների համար»։

«Նախ, պարոն Մինասյան ջան, մեզ ձեր արշինով մի չափեք, սա էն թվերը չէ, որ օրենքներ բերենք, պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց․ «Այս ամբիոնը դարձել է ժուռնալիստիկայի ամենավատ սցենարով գնացող հայտարարությունների ամբիոն։ Ամենայն պատասխանատվությամբ հիմա այստեղից հայտարարում եմ՝ պարոն Հովհաննիսյան, բերեք մեկ օրինակ, երբ դուք այստեղից անպատասխանատու ձեւով ասում եք՝ ձեր արշինով մի չափեք։ Բերեք մեկ օրինակ, որ ես՝ Արծվիկ Մինասյանս, որպես պատգամավոր, որպես կառավարության անդամ, երբեւէ մի նախագիծ եմ բերել որեւէ անձի բիզնես շահերը սպասարկելու համար։ Հակառակ դեպքում, ակնկալում եմ ներողություն ձեր այդ խոսքի համար։ Երբ որ կոնկրետ հարցադրումները դնում ենք, փոխանակ դուք էլ շահագրգիռ լինեք այդ հարցադրումները խորացնելու ու առաջ տանելու, հելել եք այստեղից հերթական հայտարարությունն եք անում անպատասխանատու ձեւով։ Լավ, ինչքա՞ն կարելի է»։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ասաց․ «Երբ որ դուք քաղաքական բնույթի մեղադրանքներ եք հնչեցնում, որ պաշտոնյաների համար բիզնես ենք ստեղծում, ես էլ կարող եմ ենթադրություններ հնչեցնել, որոնք իրենց բնույթով կլինեն ավելի շատ պնդումներ, քան ենթադրություններ»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031