Դեկտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 154-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 87, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի՝ 1-ական, պայթյունի՝ 2, բնական հրդեհի, թունավորման՝ 4-ական, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 30 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Կարդացեք նաև
🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն