Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր թեթեւ ձեռքով մեր բյուջե միլիարդավոր դրամներ չեն մտնելու, ավտոներկրողները տեղափոխել են իրենց բիզնեսը»․ Գառնիկ Դանիելյան

Դեկտեմբեր 11,2023 12:55

«Դուք տեսե՞լ եք՝ Ուզբեկստանում հիմա ինչ է կատարվում, կիլոմետրերով հերթեր են։ Մեր ավտոշուկայում զբաղվող ավտոներկրողներն իրենց բիզնեսը տեղափոխում են ուրիշ երկրներ»,- ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա հավելեց․ «Հարց չեք տվե՞լ, ինչի՞ համար են տեղափոխվում։ Իմ ընկերներից շատերին հարց եմ տալիս, ասում եմ՝ ինչո՞ւ եք տեղափոխվել այնտեղ, ասում են՝ այստեղ էլ գրավիչ չէ։ Եվ ամբողջ պատասխանատվությունը ձերն է։ Դուք եք այնպես արել, որ գրավիչ չեք դարձրել դա, որ այսօր կայանատեղիներն էլ են դատարկ, ավելի են դատարկվելու։ Ավտո չեք գտնելու, որ մտնի Հայաստան, բիզնեսը տեղափոխվում է։ Դուք այդ հարցերը ձեզ տվե՞լ եք, թե՞ չէ։ Ամեն անգամ, որ այդ մարդիկ խնդիրները բարձրացնում են, դա նրանից է, որ դուք աչալուրջ չեք լինում այդ խնդիրները լուծելուն։ Դուք գիտեք՝ ամեն ինչ գիտե՞ք, չէ, ոչ մի բան չգիտեք ու շատ սխալ եք վարվում այդ ոլորտի հետ։ Այդ ոլորտը հսկայական գումարներ է մեր բյուջե մուծում։ Դուք հետեւողական ամեն ինչ անում եք, որ այդ բիզնեսը Հայաստանից տեղափոխվի։ Եվ հավատացեք՝ արդեն տեղափոխվել է, եւ մեր բյուջե միլիարդավոր դրամներ չեն մտնելու ձեր թեթեւ ձեռքով»։

Հիշեցնենք, որ կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, ըստ որի՝ Գյումրիի մաքսատանը կից կայանատեղիում չմաքսազերծված ավտոմեքենաների կայանման մեկ օրվա արժեքը ներկայիս 1600 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 5000 դրամ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031