Լրահոս
Օրվա լրահոսը

Չի ասում, որ իր գլխավոր գործը ծափահարություններ կորզելն է եղել։ Չի ասում, որ պատերազմի վտանգը չի հասկացել. Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 11,2023 12:51

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանն ասում է․ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել 2016 թ-ի օգոստոսին։ …Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով»:

Իրական պատճառների մասին չի խոսում։ Չի ասում, որ պոպուլիզմը, դատարկ, բայց «հերոսական» հայտարարությունները, ծափահարություններ էին բերում ու ինքը վազում էր դրանց հետեւից։ Չի ասում, որ իր գլխավոր գործը ծափահարություններ կորզելն է եղել։ Չի ասում, որ պատերազմի վտանգը չի հասկացել։ Չի հասկացել, գուցե այսօր էլ չի հասկանում, թե ինչ արհավիրք է պատերազմը։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո իրատես չի եղել, հետեւաբար՝ իրողություններից բխած քայլեր չի ձեռնարկել, ինչն էլ նոր նահանջների ու նոր կորուստների է հանգեցրել ու հանգեցնում։

Մի կողմ թողնենք հանգամանքը, որ տարբեր առիթներով տարբեր թվականներ է նշում։ Կարևորն այն է, որ նա դեռ չի հասկացել, չի ընդունում ու չի բարձրաձայնում, որ փոխզիջումներով խնդիրը լուծելուց հրաժարվելն է մեզ այս վիճակին հասցրել։ Չի ցանկանում հիշել, թե նույն 2016-ին ու դրանից հետո ինքն անձամբ ինչ կրքով էր փոխզիջումներով խնդիրը լուծելու առաջարկները մերժում։ Չի հիշում, թե ինքն ինչ քաջ ոչմիթիզական էր։ Չի հիշում, որ իշխանության գալուց հետո էլ նույն կարգախոսներով էր առաջնորդվում։ Ինքն իրեն հիշել չի ցանկանում։

Պատասխանատվությունից խուսափել, բայց, չի մոռանում։ Այդ նպատակով էլ անընդհատ անցյալ է վերադառնում ու անցյալն է աղավաղում։ Անցյալը մատուցում է այնպես, ինչպես իրեն հարմար է այս պահին։

Չի ցանկանում ընդունել, որ ինքը մեր վիճակի գլխավոր ճարտարապետներից մեկն է։ Որ իր սխալներն են նաեւ մեզ այստեղ բերել։ Փոխարենը, քանի տարի է՝ ինքնաարդարացման խնդիրն է լուծում, չգիտի, բայց, որ այդ խնդիրը լուծում չունի։ Պատմությունն արդեն արձանագրել է փաստերը։ Իսկ նրա հուսահատ վայրիվերումներն ու ինքնաարդարացման անհույս ճիգերն այդ փաստերին միայն լրացուցիչ նրբություններ են հաղորդելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031