«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նախագիծը ժամանակավրեպ է։ Այսօր մոտավորապես 50 տոկոսով է ծանրաբեռնված Գյումրիի մաքսատան կայանատեղին։ Թաքուն կարելի է մտածել, որ քանի որ կիսով չափ է ծանրաբեռնված, 1600 դրամը դարձնենք 5000 դրամ, որ լիքի ժամանակվա գումարը հավաքենք»,- ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նշեց, որ սա վատ նախագիծ է։ Ըստ Աղազարյանի՝ քաղաքացին պետության հետ մտնում է համագործակցության մեջ, իր բնակարանը դնում է գրավ, վերցնում է 16 000 դոլար գումար, մեքենա է գնում։
«Մինչեւ կայանատեղի հասնելը ամեն մեքենան կազմում է 8000 դոլար, հաշվարկ է անում, ասում է՝ 4 ամսվա ընթացքում կգտնեմ գնորդ, կվերցնեմ իմ գումարը, կտանեմ համ պետության փողը կվճարեմ, համ էլ մի քիչ գումար կունենամ։ Հետեւաբար, քաղաքացու եւ պետության այս պայմանավորվածությունը մենք խաթարում ենք։ Եթե կայանման գումարը դարձնում ենք 5000 դրամ, նշանակում է ժամանակ չենք տալիս, ասում ենք՝ բեր մաքսազերծիր, գնա։ Բայց շատ դեպքեր են լինում, երբ այդ մաքսազերծումը դժվարանում է։ Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, ՊԵԿ-ին էլ եմ խնդրում հնարավորինս լավարկենք»,- ասաց Աղազարյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ