Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերավաճառողներին շատ դեպքերում ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել մինչեւ գնորդ կհայտնվի»․ Բաբկեն Թունյան

Դեկտեմբեր 11,2023 12:16

«Քանի որ կան մարդիկ, որոնք մեքենաներ բերում են ոչ թե սեփական կարիքների համար, այլ վերավաճառելու նպատակով, այդ մարդկանց դեպքերում ավելի ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել մինչեւ գնորդ կհայտնվի եւ միանգամից գործարք կատարելու ժամանակ մաքսազերծել։ Այս ամբողջ ընթացքում իրենք մեքենան թողնում են Գյումրիի մաքսատան տարածքում, քանի որ վճարը համեմատաբար էժան է»,- ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա նշեց, որ եթե մարդն իր սեփական օգտագործման համար է բերել մեքենան, հնարավորինս արագ է ուզում այն մաքսազերծել, իսկ ովքեր ներկրել են վերավաճառելու նպատակով՝ շտապելու տեղ չունեն։ «ՊԵԿ-ի նպատակը պարզ է, ուղղակի այն ժամանակ, երբ նախագիծը մշակվել էր, խնդիրն իրոք սուր էր, կար մեքենաների մեծ հոսք, կուտակումներ։ Եվ մի փոփոխություն էլ է տեղի ունեցել այս ընթացքում՝ Գյումրու ավտոմաքսատան համապատասխան տարածքը, որտեղ մեքենաները կայանում են, այս ընթացքում մեծացել է։ Եվ այսօր, եթե չեմ սխալվում, կիսով չափ է զբաղված․ մոտավորապես 3000 մեքենայի տեղ կա, 1500 մեքենա է կայանած։ Հետեւաբար, պատգամավորներից շատերը՝ թե մեր խմբակցության, թե ընդդիմադիր խմբակցությունների, առաջարկում էին, որ օրենքը կամ չդիտարկենք ընդհանրապես, որովհետեւ դրա անհրաժեշտությունն այլեւս նախկինը չէ, կամ որոշակի մեղմացնող դրույթներ սահմանենք։ Ամենահաճախ հնչող առաջարկը եղել է այն, որ մեկ անվճար օրվա փոխարեն մի քանի օր ավել կայանում թույլատրենք»,- ասաց Թունյանը։

Նա նշեց, որ ֆիսկալ խնդիր դրված չէ այս նախագծով։ «Մեզ մոտ մտավախություն կար, որ այնպես չլինի, որ մենք տուրքն ավելացնենք, բայց այդտեղ դիտավորյալ ձգձգումներ լինեն, եւ քաղաքացին ստիպված ավելի շատ փող վճարի։ Բայց ՊԵԿ-ը մեզ հավաստիացնում է, որ մաքսազերծման պրոցեսը տեւում է ոչ թե օրեր, այլ ժամեր։ Պետք է նաեւ քննարկենք օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, որովհետեւ ամեն դեպքում սա բեռի ավելացում է»,- հավելեց Թունյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031