Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը նախկինի պես կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին առաջիկա ամիսներին. Անտոնիո Տայանի

Դեկտեմբեր 11,2023 12:04

Իտալիայի Նախարարների Խորհրդի փոխնախագահ և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար պարոն Անտոնիո Տայանիի գոհունակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ

ՀՌՈՄ – «Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են նոր փուլ բացել իրենց հարաբերություններում։ Իտալիան մոտ կլինի իրեն բարեկամ այս երկու երկրներին նրանց դիմակայության յուրաքանչյուր պահին»։ Խորհրդի փոխնախագահ և արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին ողջունում է Հարավային Կովկասի երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը։ «Համաձայնագրով, որին Իտալիան հավանություն է տալիս է անկեղծ գոհունակությամբ, երկու երկրները, որոնք տարիներ շարունակ պայքարել են միմյանց դեմ, վճռականորեն գնում են մի ճանապարհով, որը մենք հուսով ենք, որ շուտով նրանց կտանի դեպի խաղաղություն, որը, ինչպես մենք ցանկանում ենք, լինելու է լիարժեք և վերջնական: Նոր փուլ, որը նրանց ավելի կմոտեցնի Եվրոպային, ինչը թույլ կտա բոլորիս’ եվրոպացիներիս ընդլայնել համագործակցության տարածությունը և խաղաղ համագործակցությունը»:

Տայանին նաև ընդգծում է, որ ստորագրված համաձայնագիրը թույլ է տալիս փոխանակել գերիներին, ինչը վճռորոշ միջոց է երկու երկրների միջև վստահության ամրապնդման համար։ «Եվրամիությունը նախկինի պես կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին առաջիկա ամիսներին, քանի որ նրանք շարունակում են աշխատել իրենց հարաբերությունները կարգավորելու իրական խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ցանկանում եմ շնորհավորել իմ գործընկեր նախարարներին՝ հայազգի Արարատ Միրզոյանին և ադրբեջանցի Ջեյհուն Բայրամովին շարունակական աշխատանքի համար։ Մենք հանդիպել էինք Միավորված ազգերի կազմակերպությունում, և նրանք զգացին, որ Իտալիայի կառավարության մշտական ​​աջակցությունն իրենց հարաբերությունների առաջընթացին միշտ եղել է անկեղծ և շահագրգիռ. շահագրգիռ, որովհետև մենք վճռականորեն ցանկանում ենք, որ խաղաղությունը և բարօրությունը կարողանան առաջարկել պտուղներ նրանց ժողովուրդներին և բոլոր եվրոպացիներին։

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031