ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը պաշտոնական այցով եղել են «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունում։ Պաշտոնյաները այցելել են Դիլիջանի քաղաքային զբոսայգի, որն ընկերության կառավարման շրջանակներում է, և որի համար «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերությունը մշակել է վերակառուցման ծրագիրը: Նախարարին ներկայացվել է այգու զարգացման համալիր նախագիծը, որը կմեկնարկի փուլերով և բաղկացած կլինի այգու տարածքների բարեկարգումից, նոր հանրային տարածքների գործարկումից, հանգստի, սպորտի և ժամանցի համար նախատեսված տարածքների վերանորոգումից և հարկ է նշել, որ քաղաքային զբոսայգին Դիլիջանի հիմնական հանրային տարածքն է։ Հյուրերը այցելեցին այգում արդեն գործող օբյեկտները՝ «Cafe #2» սոցիալական սրճարան, Դիլիջանի Զբոսաշրջային Տեղեկատվական Կենտրոն և Հայաստանի ամենաերկար «VereV» պարանայգին: Հյուրերին ներկայացվել են նաև այգում կառուցվող նոր օբյեկտները՝ «Rock» համասեզոնային ժայռամագլցման համալիրը և ընտանեկան սրճարանը:
Այգով զբոսնելուց հետո «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության թիմը հյուրերին ներկայացրեց իրենց զբոսաշրջային նախագծերը: Դրանց թվում է «GoToDili» նախագիծը, որը մասսայականացնում է Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն, մեծացնում է զբոսաշրջիկների հոսքը դեպի քաղաք և ստեղծում դրական տպավորություններ՝ յուրահատուկ զբոսաշրջային արտադրանքի մշակման միջոցով:
Նախարարին ներկայացված մեկ այլ նախագիծ է «TimeTo» ստեղծագործական գործակալությունը, որը Հայաստանում կազմակերպում է խոշոր փառատոններ և թեմատիկ այլ միջոցառումներ, այդ թվում Դիլիջանի գաստրո և գինու փառատոնները, Տաթևի երաժշտական փառատոնը և այլն։ Ընդհանուր առմամբ, փառատոնները հյուրընկալել են ավելի քան 18000 մարդու։
Բացի այդ, «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության աշխատակիցները ներկայացրել են ընկերության ներդրումային և սոցիալական նախաձեռնությունները, ինչպես նաև կիսվել են քաղաքի համար նախատեսված ծրագրերի իրականացման հեռանկարով։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին հյուրերը մասնակցել են երեխաների համար նոր և ունիվերսալ մարզահամալիրի բացմանը։ Մարզադպրոցի վերակառուցման ծրագիրն իրականացրել է «Green Rock Management Group» ընկերությունը, որը միջազգային կառուցապատող է և իրականացնում է տարածքային զարգացման լայնածավալ ծրագրեր:
«Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերությունը տարածքային զարգացման ոլորտներում ակտիվների և ներդրումների կառավարման հոլդինգային ընկերություն է: Ընկերությունը մշակում և իրականացնում է ներդրումային ռազմավարություններ մշակման նախագծերում, կառավարում է առևտրային ապրանքները հյուրընկալության ոլորտում, մշակում է բնակելի և առևտրային անշարժ գույքի ամբողջական ցիկլ, մշակում է տարածքների բրենդինգը և բացահայտում մարզերի ներուժը զբոսաշրջային արտադրանքի զարգացման միջոցով:
«Իմպուլս մենեջմենթ քոմփանի» ընկերություն