Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի հարցը վերջին նման խաղաքարտն էր». ո՞րն է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների պատճառը. կարծիք Բաքվից. JAMnews

Դեկտեմբեր 11,2023 11:16

JAMnews . Իլհամ Ալիևը բոլորի համար անսպասելիորեն և առանց պատճառների պարզաբանման հրաման է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։ Ի՞նչն է ստիպել իշխանություններին ընտրությունները նշանակել նախատեսված ժամկետից 15 ամիս շուտ։

Քաղաքական կառավարման ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլի.

«Նախագահական ընտրությունները նախատեսված ժամկետից 15 ամիս շուտ նշանակելը առաջին հերթին նշանակում է, որ պետության ղեկավարն անհանգիստ է ինչպես իր, այնպես էլ հետագա գործընթացների համար։

Այս տարի տնտեսական աճը ամենացածրն է եղել ԱՊՀ բոլոր երկրների համեմատ։ Երկրում սոցիալական անդունդը գնալով խորանում է, արդյունքում սոցիալական լարվածությունն աճում է։ Ղարաբաղում տարած հաղթանակը չկարողացան վերածել զարգացման: Այդ հարցը միայն լեգիտիմության և հանրային աջակցության ժամանակավոր աճի պատճառ դարձավ։
Ալիևի ձեռքում չի մնացել ոչ մի արտաքին քաղաքական քարտ, որը կարող է օգտագործվել ներքին քաղաքականության մեջ։ Ղարաբաղի հարցը վերջին նման խաղաքարտն էր, և այն արդեն օգտագործվել է։ Գլխավորն այն է, որ 2025 թվականին ռուսական ռազմական զորախումբը չի լքի մեր երկրի տարածքը։ Իսկ դա էլ ավելի կնվազեցնի իշխանությունների լեգիտիմությունը։

Իսկ հիմնական գործոնը, որն ազդել է որոշման և այս ողջ գործընթացի վրա, ըստ իս, Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումն է։ Հատկանշական է, որ Բաքու է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, իսկ հաջորդ առավոտյան Իլհամ Ալիևը հապճեպ ստորագրում է հրամանը։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքից հեռանալու միտումը կշարունակվի։ Որովհետեւ Ալիևի իշխանությունը ընտրություն կատարեց հօգուտ Ռուսաստանի։ Ընդ որում, «Ազերթաջ» գործակալության հրապարակած մամուլի հայտարարությունը Գեբելսի ոճով էր։ Այս համատեքստում ես չեմ բացառում բախումները Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Հաշվի առնելով վերջին ամիսների ռեպրեսիաները և այն, ինչ մատնանշեցի, երկրում լարվածությունը կաճի, իսկ դա նշանակում է նոր սպառնալիքներ իշխանությունների համար»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031