«Ազատություն». Փարիզը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը՝ հույս հայտնելով, որ դրական ազդանշանն առաջին քայլն է բանտարկյալների, պահվող անձանց և անհետ կորածների շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Միաժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերականգնմանը՝ Եվրամիության և Միացյալ նահանգների աջակցությամբ:
Փարիզը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: