ԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
Հայ զինծառայողներին Եվրամիության անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր նույնպես չկան։ Այնտեղ միայն ուսումնասիրում են հայկական զինված ուժերին խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով «անօրինական ձեւաչափով» աջակցելու հնարավորությունը, ճշտում է պարբերականը։