ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը, ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչո՞ւ էիր 2018 -ին հայտարարում, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է։
Ինչո՞ւ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ էիր նույն Շուշիում 2020-ին հպարտորեն մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը։
Ինչո՞ւ 5 հազար լույսի նման տղերքի վարի տվեցիր։
Ինչո՞ւ մերժեցիր 2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմ դադարեցնելու առաջարկը։
Ինչո՞ւ էիր 2020-ի նոյեմբերի 25-ին հայտարարում, որ մեր ճանապարհը Արցախի անկախության ճանաչման միջազգայնացումն է՝ Ֆրանսիայի Սենատի ճանաչման ակտի օրինակով։
Ինչո՞ւ 2021-ի ընտրություններին հռչակեցիր «անջատում՝ հանուն փրկության» թեզը։
Այս ամենին կա մեկ տրամաբանական բացատրություն. Փաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված։
Եթե այլ բացատրությու կա՞՝ ասեք։