Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը»

Դեկտեմբեր 10,2023 14:18

Ամեն տարի նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման օրը, մեկնարկում են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» միջոցառումները։

Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում, համաշխարհային արշավի ամփոփման կապակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էր ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին նաև ՆԳ նախարարության, միջազգային գործընկերների և հասարարական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ։
«Ամենամյա միջազգային արշավը առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ընտանեկան բռնության դեմ պայքարի մեր պատրաստակամությունը։ Բայց սա առիթներից ընդամենը մեկն է․ ՆԳՆ ոստիկանության համար բռնության տարբեր դրսևորումների ու ոտնձգությունների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365»,-իր խոսքում նշել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում ոստիկանության, քաղաքացիական հասարակության և ոլորտային մասնագետների համագործակցված աշխատանքը, ինչը թույլ է տալիս բարձրացնելու հանրային իրազեկվածությունը և արձանագրելու վարքագծային փոփոփություններ։

ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ անդրադառնալով օրենսդրական և ներգերատեսչական իրավական ակտերի փոփոխություններին, ընտանիքում բռնություն գործադրած անձանց համակարգված հաշվառում իրականացնելու նպատակով կենտրոնացված էլեկտրոնային շտեմարանի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախորդ տարվա համեմատությամբ ներկայացվեց այս տարի արձանագրված դեպքերի, կազմված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների, հաշվառման վերաբերյալ վիճակագրություն։

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծեց ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ձևավորվող ունիվերսալ համայնքային ոստիկանության հետ ակտիվ աշխատանքի կարևորությունը, նաև անդրադարձավ բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատելու կարողությունների զարգացման ուղղությամբ ծառայողների շարունակական վերապատրաստումներին։

«Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը խոսեց ընտանեկան օրենսդրության ուսումնասիրության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ծառայողների փորձի փոխանակման հնարավորությունները։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը նշեց, որ ոստիկանությունն իրենց հիմնական գործընկերներից է, և իրենք ունեն երկարամյա համագործակցության փորձ։ Նաև հավելեց, որ ավարտական փուլում են “SAFE YOU” հավելվածի միջոցով անմիջապես ոստիկանություն ահազանգման աշխատանքները, որը օգտվողներին հնարավորություն կտա օգնության անհրաժեշտության դեպքում «Կանչ» կոճակի միջոցով դիմել իրավապահներին և ստանալ համապատասխան աջակցություն։

Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ իրականացրած աշխատանքներին:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ձևավորելու աշխատանքային խմբեր՝ թիրախային կերպով յուրաքանչյուր ոստիկանության բաժնի կարողությունների զարգացման և առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ, ինչը թույլ կտա արդյունավետ համագործակցությամբ լուծել ոլորտում առկա հիմնախնդիրները։

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031