Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարի մեր ժամանակը եւ ռեսուրսները ծախսել ենք մի խնդրի վրա, որը, ի սկզբանե, անլուծելի էր. Փաշինյան

Դեկտեմբեր 10,2023 00:30

«Մենք ուղղակի 30 տարի ժամանակ ենք վատնել ու մեր ժամանակը եւ ռեսուրսները ծախսել ենք մի խնդրի վրա, որը, ի սկզբանե, անլուծելի էր: Ինչո՞ւ, նաեւ ՄԱԿ-ի անվտանգության բանաձեւերի պատճառով: Մեզ հիմա մեղադրում են, թե դուք ասացիք՝ հետամուտ կլինենք ԼՂ  ինքնորոշման իրավունքին ու հետամուտ չեղաք: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ասել ենք, այլեւ փորձել ենք հասկանալ՝ ինչ է նշանակում ինքնորոշման  իրավունք: Ինքնորոշման իրավունք տերմինը միջազգային հանրությունն է ստեղծել, մենք չենք ստեղծել: Միջազգային հանրությունը 1996-ի  դեկտեմբերի 6-ին, Լիսաբոնի գագաթաժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքով, ըստ էության, մեզ ասել էր հետեւյալը՝ ինքնորոշման իրավունքի ձեր բարձրագույն նշաձողը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում»,- այսօր ՔՊ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք գնացել են այս տրամաբանության հետեւից ու նաեւ իրենց մեղավորությունն ու մեծագույն սխալն այն է, որ այս թեմաներով քիչ-քիչ սկսել են ժողովրդի հետ խոսել 44 օրյա պատերազմից հետո. «Ես ինձ մեղավոր եմ համարում այս խոսակցությունը չտանելու համար»,- ասաց Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031