Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016 թվականի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 09,2023 23:59

Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ նիստի ժամանակ հայտարարեց, որ իշխանության գալով՝ եղել են ԼՂ հարցի համազգային էմոցիոնալ ընկալման կրողը:

«Երբ եկանք իշխանության, այս քարոզչական օբյեկտի մեր կարգավիճակը փոխվեց, դարձանք ինֆորմացիայի կրող ու տեսանք, որ այդ էմոցիոնալ ընկալման ու իրականության մեջ հսկայական ճեղք կա: Այն, որ բոլոր ռեսուրսները շատ երկար տարիներ դնում ենք մեր էմոցիոնալ ընկալումները կյանքի կոչելու համար, իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պետք է լիներ այն, որ, ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումն անհնար է: Մենք մեղավոր ենք սրանում, որ չենք խոսել մեր ժողովրդի հետ: Բայց սա ամբողջ պատմությունը չէ, խնդիրն այն է, որ մենք՝ ինքներս, կամ ես՝ ինքս, այդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան ու ռոմանտիզմն ուրիշ բան են, իրականությունն ու պրագմատիզմն ուրիշ բան են: Բանակցային այն իրավիճակը, որ ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնում եւ այլն, այլեւ ԼՂ -ում պետական կարգի հաստատված լուծարումն ու զրոյացումն էր: Առաջին անգամ խոսել եմ այս մասին քննիչ հանձնաժողովում իմ ելույթում, երկրորդ անգամ քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ, հիմա ավելի ազատ կարող եմ խոսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, ԼՂ լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016- օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031