Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն պլանավորում է Հայաստանում արտոնյալ կարգավիճակով ու հատուկ իրավունքներով 300,000 ադրբեջանցի բնակեցնել, նրանց ապահովել սեփական ինքնապաշտպանական ուժեր ձեւավորելու իրավունքով. ակտիվիստ

Դեկտեմբեր 09,2023 20:11

Այսօր հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը մի խումբ ակտիվիստների հետ վրան է տեղադրել Մաշտոցի պուրակում: Վրանի տեղադրումից հետո ակտիվիստները շղթա կազմած կանգնել են վրանի դիմաց, որ ոստիկաններն այն չկարողանան հեռացնել: Ոստիկանները մեկ րոպե ժամանակ տվեցին վրանը հեռացնելու համար:

Հավաքի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենց հավաքի պարտադիր ատրիբուտն է վրանը, իսկ ոստիկանի պահանջն անօրինական է: Ոստիկանն էլ ասաց, որ հասարակական կարգ են խախտում, իսկ եթե հեռացնելու պահանջը համարում են անօրինական, կարող են բողոքարկել:

«Ամեն քաղաքացի իրավունք ունի օրենքով չարգելված արարքներ կատարելու, սա կացարան չէ, մեր հավաքի պարտադիր ատրիբուտն է, ու մենք ցույց ենք տալիս, որ մեր պետությունը պաշտպանության կարիք ունի, եւ մենք՝ որպես քաղաքացիներ, այդ պաշտպանությունը իրականացնում ենք: Կոչ ենք անում բոլոր մյուս քաղաքացիներին իրենց դիրքորոշումը հայտնել, դեմ կանգնել մեր հայրենիքը Արեւմտյան Ադրբեջանի վերածելու պլաններին: Մասնավորապես՝ Բաքուն պլանավորում է  Հայաստանում արտոնյալ կարգավիճակով ու  հատուկ իրավունքներով  300,000 ադրբեջանցի բնակեցնել  նրանց ապահովել խաղաղապահ ուժերով ու սեփական ինքնապաշտպանական ուժեր ձեւավորելու իրավունքով: Եթե Հայաստանը տա նման երաշխիք ու հետո էկոակտիվիստներ հայտնվեն մեր փողոցներում ու նրանց գլխից մի մազ պակասի, Ադրբեջանը դա կգնահատի  ռասիստական մոտեցում ու կգրավի ՀՀ տարածքները: Այս մեխանիզմը Թուրքիան կիրառել է Սիրիայի նկատմամբ, Իսրայելը Պաղեստինի նկատմամբ: Իսկ Ալեն Սիմոնյանը ականջի տեղ է բացում, թե բա ինչ կա, եթե խաղաղության պայմանագիրը լինի, թող ադրբեջանցիները գան, ոչ մի խնդիր չկա »,- ասաց ակտիվիստը:

Նրա խոսքի ավարտից հետո ոստիկանները վրանի դիմաց շղթա կազմած ակտիվիստներին ձերբակալեցին, բոլորին անխտիր:  Հավաքի բոլոր մասնակիցները Ոստիկանություն տարվեցին, վրանն էլ հեռացվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031