Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, լիազորությունների շրջանակը

Դեկտեմբեր 09,2023 16:49

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Գազպրոմ Արմենիա» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտներին։

Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը, ինչպես նաև անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի առանձնահատկություններին։

«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր խնդիրներ․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։

Ներկայացվել են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները, այդ թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։

Հանդիպման ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031