ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե ով է եղել այդ փորձագետը, որի իրավունքները ՔՊ-ականները հրապարակավ պաշտպանում էին՝ ճնշելով ԿԿ հանձնաժողովի նախկին նախագահին: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցեցին, որ հայաստանյան այդ փորձագետը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է:
Իրենց նախկին գործընկերոջ իրավունքներն էին հնարավոր ու անհնարին բոլոր ձեւերով փորձում պաշտպանել ԱԺ նախագահն ու Մարիա Կարապետյանը: ArmLur.am-ը կապ հաստատեց Համազասպ Դանիելյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ինչո՞ւ է Հայկուհի Հարությունյանը վետո դրել իր գործունեությանը եւ արդյոք Համազասպ Դանիելյանը՝ որպես անկախ փարձագետ հանդես չի եկել, այլ փորձել է բարեվարքության գործընթացի մեջ քաղաքական գիծ տանել կամ քաղաքական թելադրանքներով բարեվարքության պրոցեսի մասնակցել եւ որոշ պաշտոնյաների կամ թեկնածուների մասով բարեվարքության գնահատականներ տալ քաղաքական թելադրանքսվ:
Դանիելյանը՝ լսելով մեր հարցի բովանդակության նախնական տեքստը, շնորհակալություն հայտնեց զանգի համար, նշեց, որ զբաղված է եւ անջատեց հեռախոսը:
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում