Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Պատիվ ունեմ»-ը առաջադրեց, սակայն չքվեարկեց Մանվել Բադալյանի օգտին. 168.am

Դեկտեմբեր 08,2023 23:13

168.am. Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 84 կողմ, 0 դեմ:

Քվեարկությանը մասնակցել էին 107 պատգամավորներից 84-ը:

ԱԺ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրվել էր ընդդիմության քվոտայով: Մանվել Բադալյանի թեկնածությունը թեև առաջադրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, սակայն ավելի ուշ «Պատի ունեմ»-ի պատգամավորները որոշեցին չմասնակցել քվեարկությանը: Ո՞րն էր պատճառը, ի՞նչ է տեղի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը այսպես մեկնաբանեց իրենց որոշման կտրուկ փոփոխությունը. «Այո, մենք միացել էինք Մանվել Բադալյանի թեկնածության առաջադրմանը, սակայն ԱԺ լիագումար նիստում հարց ու պատասխանի ժամանակ պարոն Բադալյանի հնչեցրած որոշ մտքեր մեզ համար նորություն էին և անընդունելի, ուստի որոշեցինք քվեարկությանը չմասնակցելով հայտնել մեր դիրքորոշումը»:

Նա չմանրամասնեց, թե հատկապես ելույթի որ մասն է եղել անընդունելի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ինչպես 7 մորից կուրծք կերած գառը, այնպես էլ Մանվել Բադալյանը բոլոր ժամանակների իշխանությունների «կրծքից սնվող» պաշտոնյաներից է և նրա համար կարևորը միշտ էլ բարձր պաշտոնն ու բարձր աշխատավարձն է եղել: Ստացվում է, որ «Պատիվ ունեմ»-ը իր առաջադրած կադրերի բարոյական նկարագրերը կամ չի ուսումնասիրում կամ էլ առաջնորդվում է նախկինում կերած-կշտացած մարդուն նախապատվություն տալու սկզբունքով: Հետո ԱԺ լիագումար նիստում հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ»-ը համոզվել է, որ նա կերած է, բայց ՉԿՇՏԱՑԱԾ և իրենց առաջադրած կադրից խռովելով՝ չեն մասնակցել քվեարկությանը: Իսկ այդպիսի կադրերին քպ-ականներն անչափ սիրում ու գնահատում են, քանի որ իրենք էլ են ՉԿՇՏԱՑՈՂՆԵՐ և այդ իսկ պատճառով քպ-ն միասնաբար քվեարկել է իրենց թրի տակով անցնող «նախկինին», որը շատ հեշտ կդառնա կառավարելի յուրային:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031