Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Հայաստանի տարբեր համայնքային իշխանությունների զավթման գործողությունները, որոնք ուղեկցվում են ավագանու անդամների վրա ճնշումներով, ապօրինի դատական որոշումներով, հրապարակային և ոչ հրապարակային սպառնալիքների գործադրմամբ, ոստիկանական ուժերի ապօրինի գործադրմամբ:
Դատապարտում ենք խոշորացված համայնքներում ոչ ՔՊ-ական անդամների նկատմամբ անվստահության հայտնման և նրանց՝ ՔՊ ներկայացուցիչներով փոխարինելու, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանությունների սանձազերծած հակաժողովրդավարական և հակաիրավական գործողությունները:
Հրավիրում ենք Հայաստանում գործող Եվրոպական Միության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների ուշադրությունը «ժողովրդավարական բաստիոն» ինքնահռչակված Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Հայաստանում իրականացվող այս ակնհայտ ապօրինի գործողությունների վրա։
Կարդացեք նաև
Ազգային- Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ