Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Քերոբյան, խնդրում եմ աշխատաշուկայում սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք, սեքսիստ մոտեցումներից հեռացեք». Սոնա Ղազարյան

Դեկտեմբեր 08,2023 17:35

ԱԺ նիստում քննարկվեց «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը:

Այս նախագծով զբոսաշրջային գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, սահմանվում են միջազգային մեխանիզմներ՝ զբոսավարներին որակավորելու համար, զբոսաշրջային օպերատորների համար սահմանվում են պահանջներ՝ պայմանագրի կնքման, ֆինանսական երաշխիքների մասին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս տարվա 10 ամիսներին 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորել ներգնա ու արտագնա զբոսաշրջությունը: Զբոսաշրջային օպերատորները չեն աշխատելու այն զբոսավարների հետ, որոնք որակավորված չեն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Վահան Քերոբյանին հարցրեց՝ նախագծում կա «սփյուռքահայ զբոսաշրջիկ» արտահայտությունը, ո՞րն է սահմանումը, մեր երկիր եկած մարդկանցից քանի՞սն են իրոք եկել զբոսնելու ու շրջելու համար, քանի՞սն են եկել աշխատելու, ո՞նց հստակ հասկանանք՝ ով է տուրիստ:

Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մենք բոլորս գիտենք, որ սփյուռքահայ զբոսաշրջիկներին շատ ավելի հեշտ է համոզել գան իրենց պատմական հայրենիքը, նախնիների ծննդավայրը, քան թե եթե նրանք հայ չեն: Մեր զբոսաշրջության ռազմավարությամբ որոշվել է սփյուռքահայ զբոսաշրջիկը որպես առանձին կատեգորիա նշել»: Ինչ վերաբերում է տուրիստներին գնահատելուն, նա ասաց, որ վիճակագրություն կա, որը շեղումներ ունի ամբողջ աշխարհում:

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ Արթիկում վերջերս այցելել է սուրբ Գեւորգ եկեղեցի, որի կեսը դեռ վերականգնված չէ ու անգամ ցուցատախտակ չկար: Նա ասաց, որ Ակրոպոլիսը ամեն ժամ 2000 զբոսաշրջիկ ունի, իսկ Էրեբունի ամրոցով մենք չենք զբաղվում: Նա նաեւ խորհուրդ տվեց Քերոբյանին. «Խնդրում եմ աշխատաշուկայում սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք, նրբանկատ գտնվենք, հեռվանանք այն կարծրատիպերից եւ այդ սեքսիստ մոտեցումներից»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ զբոսաշրջիկի համար հենց սկզբից պետք է պայմաններ լինեն. «Զբոսաշրջիկը Հայաստանի տարբեր մարզերում լինում է, պետքարանների խնդիր կա: Այն պատմամշակութային վայրերը, որտեղ այցելում են, այնտեղ հավաքված աղբի հարցը պատկան մարմինները գոնե պիտի լուծեն: Զբոսաշրջիկը գալիս եւ զարմանում է, որ մեզ համար սրբություն հանդիսացող վայրի աղտոտված, կեղտոտված հարակից տարածքներից: Այդ վիճակը մեզ պատիվ չի բերում: Պետք է պատիժները խստացնել»:

Բաբկեն Թունյանը խոստացավ «սփյուռքահայ զբոսաշրջիկ» արտահայտության հետ կապված քննարկել ու վերանայել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031