Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանն ու Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին

Դեկտեմբեր 08,2023 17:39

Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Արա Մկրտչյանը ներկա են գտնվել ԵՄ-Հայաստան Արդարադատության երկխոսության երրորդ հանդիպմանը։ Կարեն Կարապետյանն իր ելույթում մատնանշել է երկխոսության հարթակի կարևորությունը՝ որպես արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ կայուն և արդյունավետ փոխգործակցության վառ օրինակ:

Հանդիպման առաջին հատվածում Կարեն Կարապետյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, Հակակոռուպցիոն 2019-2022թթ. ռազմավարությունը և նոր 2023-2026թթ.-ի ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրի ոլորտային ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Դեսպան Մարագոսն իր ելույթում ընդգծել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև վերահաստատել ոլորտային աջակցության շրջանակի ընդլայնման ԵՄ պատրաստակամությունը։ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլեն իր խոսքում բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հավակնոտ օրակարգը և մատնանշել մի շարք ոլորտներ, որով ԵՄ-ն իր ամբողջ գործիքակազմի միջոցով պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը: Վերջինս կարևորել է նաև բարեփոխումների իրականացման ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպմանը ներկա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներին, բարձրաձայնել ՔՀԿ-ների կողմից վերհանված ոլորտային խնդիրների մասին և քննարկել դրանք պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման երկրորդ հատվածում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը Փուլ I և II» բյուջետային աջակցության համաձայնագրերի կատարման ընթացքը։

Համաձայնագրի առաջին փուլով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցությունը կազմում է առավելագույնը 27 մլն եվրո (ևս 3 մլն եվրո լրացուցիչ աջակցություն), իսկ երկրորդ փուլով` 9 մլն եվրոյի չափով (ևս 2 մլն եվրո լրացուցիչ աջակցություն)։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել առավել խորացնելու և ընդլայնելու ԵՄ-ի հետ տարիներ ի վեր ձևավորված կայուն փոխգործակցությունը։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031