Կարո Փայլանը «X»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահականի և ՀՀ վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությանը․
«Հրաշալի լուր․ ցանկանում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով ավետում են փոխադարձաբար գերիների ազատ արձակման մասին, կարևոր իրադարձություն լինի խաղաղության ճանապարհին։ Խաղաղության ճանապարհը բացվելու է վստահությունը մեծացնող նմանօրինակ քայլերով։ Մնայուն խաղաղության համար բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք»։