Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Հունաստանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա նաև նշել է․
📌«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ Ավելի վաղ որպես Ֆրանսիա բազմաթիվ աջակցություններ են ցուցաբերել Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են ստացել, ո՛չ մի։ Ֆրանսիան Մինսկի եռյակի կազմի մեջ է։ Գործը վերջացել է, արդյունք չի կարողացել ստանալ, երբ իրավիճակն այսպիսին է կրկին Հայաստանին է սադրում։ Եթե զրահապատ փոխադրամիջոցներ ուղարկես, ի՞նչ կանի։ Այդտեղից արդյունք չես կարող ստանալ։ Քանի որ արդեն այդտեղ իր հողերում բռնագրավմանը վերջ դրած մի Ադրբեջան կա։
📌Ղարաբաղի արդյունքը հայտնի է։ Հիմա այս ռազմական փոխադրամիջոցներն ուղարկելու ես, ի՞նչ ես ստանալու։ Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում։ Հայաստանի վարչակազմը մոտ անցյալում տեղի ունեցածներից պետք է դաս քաղի և այս սադրանքներին չպետք է տրվի։
Կարդացեք նաև
📌Խաղաղության հնարավորության գնահատումը և իրեն սխալ ուղղորդող երկրների ծուղակում չհայտնվելը կլինի ի շահ Հայաստանի։ Ադրբեջանի հետ հաստատվելիք խաղաղության հիմքով հարաբերությունները Հայաստանի համար լավագույն ընտրությունն են։ Նրանց ձեռքը զենք տվողները նեղ ժամանակ Հայաստանին միայնակ են թողնելու»։
Region Monitor