Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ձերբակալվածների ազատ արձակման Հայաստանի և Ադրբեջանի միացյալ հայտարարության վերաբերյալ:
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան։
I welcome the joint statement by #Armenia & #Azerbaijan announcing the mutual release of detainees, other confidence building measures & a clear commitment to reach a long awaited peace deal. #NATO strongly supports these efforts & the normalisation of relations between 🇦🇲&🇦🇿
— Javier Colomina (@JavierColominaP) December 8, 2023