Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասիրական օգնություն բռնի տեղահանված արցախցիներին

Դեկտեմբեր 08,2023 15:18

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով արցախահայությունը բռնի տեղահանվեց Արցախից: Տուժած հայրենակիցներին աջակցելու նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կարճ ժամանակում նախաձեռնեց հումանիտար օգնության լայնածավալ ծրագիր:

Հայաստանի պետական տարբեր կառույցների և տեղում աշխատող ՀԿ-ների հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ տեղահանված ընտանիքների համար ամենահրատապ կարիքներից մեկը մանկական սննդի (մանկական կաթնախառնուրդ, նպարեղեն) և հիգիենայի պարագաների (տակդիր) ապահովումն է: Պետական կառույցների տրամադրած տվյալների հավաքագրումից և մանրակրկիտ մշակումից հետո կազմվեց շահառուների համապարփակ ցանկ, որում ընդգրկված է 0-ից 35 ամսական 800 երեխա:

«Ազնավուր» հիմնադրամի թիմի համակարգմամբ աշխատող կամավորական խմբերի օգնությամբ կազմվեց 800 անհատական փաթեթ (մանկական սնունդ՝ նպարեղեն և կաթնախառնուրդ, տակդիր), որոնցից յուրաքանչյուրը կտրամադրվի շահառու մեկ երեխայի 5 ամիս շարունակ:

Փաթեթներն արդեն առաքվել են ընտրված 9 քաղաքներ՝ Ստեփանավան, Վանաձոր, Նաիրի (Եղվարդ), Երևան, Արտաշատ, Վեդի, Արարատ, Հրազդան և Չարենցավան։ Դրանք բաշխվել են վերը նշված քաղաքներում և հարակից համայնքներում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին: Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների, ինչպես նաև հիմնադրամի գործընկերների (ինչպիսիք են «SPFA»-ն և «Գոյ» հիմնադրամը) հետ համագործակցությամբ:

Նախագծում իրենց առատաձեռն նվիրատվությունների համար Հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում «Բյուլուկյան» հիմնադրամին, «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիային, «Վեոլիա» հիմնադրամին և Երուսաղեմի Սուրբ Ղազարի միաբանությանը:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ «Վեոլիա» հիմնադրամի հետ «Ազնավուր» հիմնադրամի շարունակական համագործակցությունն ապացուցում է գործընկերային ամուր կապերի կարևորությունը և դառնում դրական փոփոխությունների շարժիչ ուժը: Այս համագործակցությունը սկսվել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ «Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական ծրագրի շրջանակում նախաձեռնեց տուժած բնակչության կարիքները հոգալու գործընթացը։ «Վեոլիա» հիմնադրամի աջակցությունն այս անգամ էլ նշանակալի դեր խաղաց Արցախից բռնի տեղահանված բնակչության խնդիրները թեթևացնելու հարցում։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031