Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը ՝ վերահաստատելով հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Պատրաստ ենք այսուհետ ևս ամեն կերպ աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանը և քաղաքացիական հասարակության գծով շփումներին», – ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ: